Հայաստանի ազգային հավաքականը զիջեց Բելառուսին
Ազգային հավաքական
29.03.2026 20:42
Հայաստանի ազգային հավաքականն ընկերական խաղում 1:2 պարտվեց Բելառուսի ընտրանուն: Մեր թիմից միակ գնդակը հեղինակեց Վահան Բիչախչյանը: Հիմնական ժամանակի ավարտից 2 րոպե առաջ նա հստակ իրացրեց 11-մետրանոցը:
Եղիշե Մելիքյանի թիմը հաջորդ հանդիպումը կանցկացնի հունիսի 6-ին, «Հանրապետական» մարզադաշտումը կհանդիպի Ղազախստանին:
3 օր անց էլ Հայաստանի ազգային հավաքականը կրկին տանը կընդունի Մոլդովայի թիմին:
Ընկերական հանդիպում, Հայաստան - Բելառուս՝ 1:2
Մարզադաշտ՝ Վ.Սարգսյանի անվան «Հանրապետական»
Գոլերը՝ Եվգենի Յաբլոնսկի 8, Նաիր Թիկնիզյան 82 (ինքնագոլ), Վահան Բիչախչյան, 88
Խաղի արձանագրությունը