Գլխավոր >> Նորություններ >> «Փյունիկը» և «Ուրարտուն» Հայաստանի Գավաթի խաղարկության 1/4 եզրափակիչում են

«Փյունիկը» և «Ուրարտուն» Հայաստանի Գավաթի խաղարկության 1/4 եզրափակիչում են

Շարունակվում է Հայաստանի Գավաթի խաղարկության 1/8 եզրափակիչ փուլը։ «Փյունիկը» խոշոր՝ 6։2 հաշվով հաղթեց «Արարատին»՝ նվաճելով 1/4 եզրափակիչի ուղեգիր։

Նռնագույններից հեթ-տրիքի հեղինակ դարձավ Իասոնաս Պիկիսը։ Մեկական անգամ էլ աչքի ընկան Իման Շահիլ Գրիֆիթը, Գևորգ Տարախչյանն ու Էդգար Մալաքյանը։ «Արարատից» դիպուկ էին Չիմերի Դիվայն Ուկադիկեն ու Պատրիկ Վիկտոր Հանձոնգոն։ 

Զուգահեռաբար ավարտված խաղում «Ուրարտուն» դժվարին պայքարում 3։2 հաշվով գերազանցեց Առաջին խմբի առաջնության ներկայացուցիչ «Անդրանիկին»։

Երևանյան ակումբից դուբլ գրանցեց Միգել Ռաջանին, մեկ անգամ էլ աչքի ընկավ Օէգե Սիետսե Վան Լինգենը։ Վարդենիսը ներկայացնող ակումբից 2 ոլ խփեց Վաչե Հակոբյանը։ 

Ավելի վաղ 1/4 եզրափակիչի ուղեգիր էին վաստակել նաև «Միկան» ու «Վանը»։

Հայաստանի Գավաթ, 1/4 եզրափակիչ
«Փյունիկ» - «Արարատ»՝ 6։2
Մարզադաշտ՝ Ֆրիդոմ Արենա
Մրցավար՝ Հովհաննես Քալանթարյան
Գոլերը՝ Իման Շահիլ Գրիֆիթ 5, Իասոնաս Պիկիս 20, 32, 57, Գևորգ Տարախչյան 55, Էդգար Մալաքյան 70, Չիմերի Դիվայն Ուկադիկե 63, Պատրիկ Վիկտոր Հանձոնգո 81 
Խաղի արձանագրությունը

Հայաստանի Գավաթ, 1/4 եզրափակիչ
«Ուրարտու» - «Անդրանիկ»՝ 3։2
Մարզադաշտ՝ Ուրարտու-1
Մրցավար՝ Արտակ Վարդանյան
Գոլերը՝ Վաչե Հակոբյան 17, 39, Միգել Ռաջանի Քարդոսո 25, 84 (11մ), Օէգե Սիետսե Վան Լինգեն 31
Խաղի արձանագրությունը

Գլխավոր հովանավոր

Հովանավորներ