Առաջին խումբ․ 9-րդ տուրից հետաձգված խաղում «Արարատ-2»-ը գերազանցեց ԲԿՄԱ 2-ին
Առաջին խումբ
29.10.2026 19:15
Հայաստանի Առաջին խմբի առաջնության 9-րդ տուրից հետաձգված խաղում «Արարատ-2»-ը մրցակցի հարկի տակ նվազագույն հաշվով գերազանցեց ԲԿՄԱ-2-ին։
Միակ գնդակը 64-րդ րոպեին հեղինակեց Ալեքսանդր Ալեքսանյանը։ Այս հաղթանակից հետո Գևորգ Պողոսյանի գլխավորած թիմը 13 միավորով 8-րդն է մրցաշարային աղյուսակում։
ԲԿՄԱ-2-ը 19 միավորով մնաց 3-րդ տեղում։
Հայաստանի Առաջին խումբ, Տուր 9
ԲԿՄԱ-2 - «Արարատ-2»՝ 0։1
Խաղի արձանագրությունը