Գլխավոր >> Նորություններ >> Հայաստանի Առաջին խումբ․ 9-րդ տուրի արդյունքները

Հայաստանի Առաջին խումբ․ 9-րդ տուրի արդյունքները

Առաջին խումբ 09.10.2026 22:09

Կայացավ Հայաստանի Առաջին խմբի առաջնության 9-րդ տուրը։ «Անդրանիկը» հյուրընկալվելիս խոշոր՝ 4։1 հաշվով գերազանցեց «Արարատ-Արմենիա-2»-ին։

Արամ Ոսկանյանի գլխավորած թիմը միավորների թիվը հասցրեց 16-ի ու շարունակում է հետապնդել առաջատար «Օլիմպիային», որն ունի 19 միավոր, սակայն մեկ խաղ պակաս է անցկացրել։

Լարված պայքարում 3 միավոր վաստակեց «Միկան»՝ 3։2 «Սարդարապատ-2»-ի դեմ խաղում։ Տանտերերին ընթացիկ մրցաշրջանի 3-րդ հաղթանակը պարգևեց Ախմեդ Ջինդոյանը։ 

Հայաստանի Առաջին խումբ, Տուր 9

«Լեռնային Արցախ» - «Ավշար Արարատ»՝ 1։2
Խաղի արձանագրությունը 

«Արարատ-Արմենիա-2» - «Անդրանիկ»՝ 1։4
Խաղի արձանագրությունը

«Միկա» - «Սարդարապատ-2»՝ 3։2
Խաղի արձանագրությունը

«Ուրարտու-2» - «Բենտոնիտ»՝ 1։1
Խաղի արձանագրությունը

«Փյունիկ Ակադեմիա» - «Շիրակ-2»՝ 1։2
Խաղի արձանագրությունը

Գլխավոր հովանավոր

Հովանավորներ