Գլխավոր >> Նորություններ >> Հայաստանի Առաջին խումբ․ 12-րդ տուրի արդյունքները

Հայաստանի Առաջին խումբ․ 12-րդ տուրի արդյունքները

Առաջին խումբ 04.11.2026 10:18

Կայացավ Հայաստանի Առաջին խմբի առաջնության 12-րդ տուրը։ Առաջատար «Օլիմպիան» տանը ոչ-ոքի՝ 2։2 հաշվով ավարտեց ԲԿՄԱ-2-ի դեմ խաղը։

Տանտերերին 69-րդ րոպեին պարտությունից փրկեց Նորայր Նիկողոսյանը։ Չնայած միավորների կորստին՝ Ռոման Սիմոնյանի թիմը 24 միավորով գլխավորում է մրցաշարային աղյուսակը։

Տուրը հաղթական էր «Բենտոնիտի» համար։ Տիգրան Եսայանի թիմը հյուրընկալվելիս 2 անպատասխան գնդակ ուղարկեց «Անդրանիկի» դարպասը։

Հաղթանակի շնորհիվ Իջևանը ներկայացնող ակումբը բարձրացավ 3-րդ տեղ՝ գերազանցելով ԲԿՄԱ-2-ին։

Հայաստանի Առաջին խումբ, Տուր 12

Անդրանիկ - Բենտոնիտ՝ 0։2
Խաղի արձանագրությունը

Ավշար Արարատ - Ուրարտու-2՝ 4։1
Խաղի արձանագրությունը

Արարատ-2 - Միկա՝ 1։3
Խաղի արձանագրությունը

Նոա-2 - Փյունիկ Ակադեմիա՝ 3։2
Խաղի արձանագրությունը

Շիրակ-2 - Արարատ-Արմենիա-2՝ 2։3
Խաղի արձանագրությունը

Օլիմպիա - ԲԿՄԱ-2՝ 2։2
Խաղի արձանագրությունը
 

Գլխավոր հովանավոր

Հովանավորներ