Մ-16 և Մ-17 Հայաստանի Գավաթ․ հայտնի են հաղթողները
Կայացան Հայաստանի Մ-16 ու Մ-17 տարեկանների գավաթի խաղարկության եզրափակիչները։ Մ-16 տարեկանների պայքարում հանդիպեցին «Արարատ-Արմենիա-10»-ը ու «Փյունիկ-11»-ը։
1։2 հաշվով պարտվելիս քամբեք կատարեց ու գոլառատ խաղում հաղթեց «Արարատ-Արմենիա-10»-ը՝ 3։2։ Հաղթող թիմից աչքի ընկան Արմեն Սարգսյանը, Գոռ Առաքելյանն ու Էդուարդ Պալյանը։ «Փյունիկ-11»-ից դիպուկ էին Վահագն Եղյանն ու Դանիել Ալեքսանյանը։
Մ-17 տարեկանների գավաթի խաղարկության եզրափակիչում «Նոա-09»-ը 2 անպատասխան գնդակ ուղարկեց ՈՒրարտու-10-1»-ի դարպասը։ 2-րդ կեսում Գոլերի հեղինակ դարձան Դավիթ Գևորգյանն ու Սարգիս Սահակյանը։
Հայաստանի Մ-16 տարեկանների գավաթի խաղարկության եզրափակիչ
«Արարատ-Արմենիա-10» - «Փյունիկ-11»՝ 3։2
Խաղի արձանագրությունը
Հայաստանի Մ-17 տարեկանների գավաթի խաղարկության եզրափակիչ
«Նոա-09» - «Ուրարտու-10-1»՝ 2։0
Խաղի արձանագրությունը