Գլխավոր >> Նորություններ >> ՀՖՖ-ն հայտարարում է ՈՒԵՖԱ/ՀՖՖ Մարզչական C կարգի արտոնագրի դասընթացի ընդունելություն

ՀՖՖ-ն հայտարարում է ՈՒԵՖԱ/ՀՖՖ Մարզչական C կարգի արտոնագրի դասընթացի ընդունելություն

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան հայտարարում է ՈՒԵՖԱ/ՀՖՖ Մարզչական C կարգի արտոնագրի դասընթացի ընդունելություն։ Դասընթացին մասնակցելու համար անհրաժեշտ է ծանոթանալ կազմակերպման և վարման ընթացակարգերին և մինչև ապրիլի 17-ը ներառյալ լրացնել դիմում-հայտը` անցնելով հետևյալ հղումով` https://bit.ly/4lg3Wer


ՀՖՖ տեխնիկական տնօրինության որոշմամբ՝ դասընթացին կարող են մասնակցել 32 ուսանող: Տեղերի սահմանափակ լինելու պատճառով` ուսանողների ընտրությունը կիրականացվի տեսական և գործնական քննությունների միջոցով: Ընտրվելու են ամենաբարձր միավոր հավաքած 32 դիմորդները։ Հավասար միավորների դեպքում հաշվի կառնվեն դիմում-հայտում ներկայացված լրացուցիչ տվյալները՝ աշխատանքային և ֆուտբոլային փորձը, մասնագիտական կրթությունը և այլն։ Քննությունների ժամկետների մասին կտեղեկացնենք ընդունելության փուլի ավարտից հետո։


Պահանջվող բոլոր փաստաթղթերի, չափորոշիչների և դասընթացի վարձավճարի մասին տեղեկություն կարող եք գտնել դիմում-հայտում:

Գլխավոր հովանավոր

Հովանավորներ