Գլխավոր >> Նորություններ >> ՀՖՖ պատվիրակությունը եղել է «Ռեալի» մարզաբազայում, «Աթլետիկոյի» ակադեմիայում, հանդիպել Խինես Մելենդեսի հետ

ՀՖՖ պատվիրակությունը եղել է «Ռեալի» մարզաբազայում, «Աթլետիկոյի» ակադեմիայում, հանդիպել Խինես Մելենդեսի հետ

Շարունակվում է ՀՖՖ պատվիրակության իսպանական ուսումնակրթական այցը։

 

Մասնակիցները եղել են Վալդեբեբասում՝ «Մադրիդի Ռեալի» մարզաբազայում, ինչպես նաև «Մադրիդի Աթլետիկոյի» ակադեմիայում, հետևել մարզումներին ու ծանոթացել ենթակառուցվածքներին։ Հայկական պատվիրակությունը նաև ներկա է եղել «Աթլետիկոյի» Մ-16 թիմի հանդիպմանը:

Մեր թիմը և ՊՐՈ կարգի արտոնագրի դասընթացի ուսանողները ջերմ հանդիպում են ունեցել ՀՖՖ նախկին տեխնիկական տնօրեն Խինես Մելենդեսի և Հայաստանի երիտասարդական հավաքականի նախկին գլխավոր մարզիչ Անտոնիո Ֆլորեսի հետ: Մասնագետները նախկին գործընկերներին դասախոսել են, վերլուծել ԵՎՐՈ-2024-ը։

Հայ մասնագետները հետևել են «Ռայո Վալեկանոյի», «Լեգանեսի» ու «Մադրիդի Ռեալի» C թիմի մարզումներին և հարցուպատասխան ունեցել գլխավոր մարզիչների և օգնականների հետ։

Գլխավոր հովանավոր

Հովանավորներ