Գլխավոր >> Նորություններ >> «Տարվա լավագույն ֆուտզալիստ» և «Ֆուտզալի տարվա լավագույն մարզիչ»․ մեկնարկում է քվեարկությունը

«Տարվա լավագույն ֆուտզալիստ» և «Ֆուտզալի տարվա լավագույն մարզիչ»․ մեկնարկում է քվեարկությունը

Ֆուտզալ 03.12.2025 11:50

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան սկսում է «Տարվա լավագույն ֆուտզալիստ» և «Ֆուտզալի տարվա լավագույն մարզիչ» անվանակարգերում քվեարկությունը: Այս տարի քվեարկության կարգում տեղի է ունեցել փոփոխություն։ Քվեարկողներն առաջարկված ցանկից պետք է ընտրեն միայն մեկին․ ամենաշատ ձայներ ստացած խաղացողն ու մարզիչը կստանան մրցանակները։ 

«Տարվա լավագույն ֆուտզալիստ» մրցանակի հավակնորդներն են՝

 

Ալբերտ Աղաջանով - «ՏԶՄՍ Տուլա» (Ռուսաստան)

Նիկիտա Խրոմիխ - «Տուլա» (Ռուսաստան)

Վլադիմիր Սանոսյան -  «Նորիլսկի Նիկել» (Ռուսաստան)

Դենիս Նևեդրով - «Տյումեն» (Ռուսաստան)

Արթուր Մելքոնյան -  «Լ․Կ․Ս․ Լիպեցկ» (Ռուսաստան)

Էմին Ղարաբեկյանս - «Յունիսպորտ» (Երևան)

Միհրան Դերմենջյան -  «Մերկուրի» ՖԱ (Բելառուս)

Համլետ Մանուկյան - «Յունիսպորտ» (Երևան)

Միքայել Գանդիլյան - «Էիր-Աերո» (Ռուսաստան)

Սարգիս Մարգարյան - «Յունիսպորտ» (Երևան)

Ռաֆիկ Մելիքյան -  «Յունիսպորտ» (Երևան)

Գարեգին Մաշումյան - ՖԱ «Սիեվն» (Երևան)

Արթուր Պատատյան - «Երևան» ՖԱ (Երևան)

Արսեն Պետրոսով - «Տորպեդո» (Ռուսաստան)

Աղասի Եղիազարյան -  «Երևան» ՖԱ (Երևան)

Քվեարկության կարգին կարող եք ծանոթանալ այստեղ:


«Ֆուտզալի տարվա լավագույն մարզիչ» մրցանակի հավակնորդներն են

Ռուբեն Նազարեթյան – Ֆուտզալի Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ
Խաչատուր Միքայելյան – «Երևան ՖԱ» գլխավոր մարզիչ
Ֆելիքս Խաչատրյան – «Յունիսպորտ» ՖԱ գլխավոր մարզիչ
Արթուր Նահապետյան – «Սիեվն» ՖԱ գլխավոր մարզիչ
 

Քվեարկության կարգին կարող եք ծանոթանալ այստեղ:


Քվեարկությունը պետք է ուղարկել [email protected] էլ. հասցեին՝ նշելով ձեր տարբերակը, անուն-ազգանուն, լրատվամիջոցի անուն՝ կցելով լրագրողական բեյջը: 

 

Քվեարկությունը կտևի մինչև ս.թ. դեկտեմբերի 15-ը՝ ժամը 18:00: Դրանից հետո ներկայացված և/կամ կարգի խախտումով ուղարկված քվեները համարվելու են անվավեր: 

Գլխավոր հովանավոր

Հովանավորներ