Գլխավոր >> Նորություններ >> Հայտնի են Հայաստանի ֆուտզալի Բարձրագույն խմբի մրցաշրջանի լավագույնները

Հայտնի են Հայաստանի ֆուտզալի Բարձրագույն խմբի մրցաշրջանի լավագույնները

Ֆուտզալ 15.06.2026 14:44

Հունիսի 15-ին կայացել է ՀՖՖ ֆուտզալի կոմիտեի նիստը, որի ընթացքում ամփոփվել են Հայաստանի ֆուտզալի Բարձրագույն խմբի 2025/26 մրցաշրջանի արդյունքները և որոշվել մրցաշրջանի լավագույները։

 

Կոմիտեի անդամների միաձայն որոշմամբ՝ Հայաստանի ֆուտզալի Բարձրագույն խմբի 2025/26 մրցաշրջանի լավագույն մարզիչ է ճանաչվել «Երևան» ակումբի գլխավոր մարզիչ Խաչատուր Միքայելյանը։ Նրա գլխավորությամբ «Երևանը» հասել է առաջնության եզրափակիչ, որտեղ զիջել է «Յունիսպորտին»։

 

Մրցաշրջանի լավագույն ֆուտզալիստի կոչմանն արժանացել է «Յունիսպորտի» ֆուտզալիստ Միհրան Դերմենջյանը։

Գլխավոր հովանավոր

Հովանավորներ