Հայաստան-Ղազախստան, Հայաստան-Մոլդովա․ մեկնարկում է հավատարմագրումը
ՀՖՖ Հաղորդակցության բաժինը սկսում է հավատարմագրումը Ղազախստանի և Մոլդովայի դեմ ընկերական հանդիպումների համար։
Եղիշե Մելիքյանի ընտրանին հունիսի 6-ին կընդունի Ղազախստանին, հունիսի 9-ին՝ Մոլդովային։ Երկու հանդիպումն էլ կանցկացվի Վ. Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում։
Մեդիայի այն ներկայացուցիչները, որոնք ցանկանում են հավատարմագրվել տվյալ հանդիպումներին, պետք է մինչև մայիսի 26-ը՝ ժամը 12:00-ն, լրացնեն առցանց հայտը։
ՀԱՅՏԸ ԿԱՐՈՂ ԵՔ ԼՐԱՑՆԵԼ ԱՅՍՏԵՂ։
Հայտերի մեծ քանակի դեպքում առավելությունը տրվելու է մարզական/ֆուտբոլային ուղղվածությամբ լրատվամիջոցներին, ինչպես նաև նրանց, որոնք մշտապես և պարբերաբար լուսաբանել են Հայաստանի տարբեր տարիքային հավաքականների հանդիպումները։
Նշված վերջնաժամկետից դուրս կամ հավատարմագրման կարգի խախտմամբ ներկայացված դիմումները չեն դիտարկվելու:
Հավատարմագրման գործընթացի ավարտից հետո հավատարմագրված անձինք կստանան իրենց դիմումի հաստատման/մերժման և հավատարմագրման անցագրերը ստանալու մասին տեղեկատվություն պարունակող էլեկտրոնային նամակ: