Ներառական ֆուտբոլի միջոցառում՝ Ամանորին նախաշեմին
Մասսայական ֆուտբոլ
25.12.2025 18:16
ՀՖՖ Մասսայական և սիրողական ֆուտբոլի բաժնի նախաձեռնությամբ ՀՖՖ Տեխնիկական կենտրոն/Ֆուտբոլի ակադեմիայում տեղի ունեցավ ներառական ֆուտբոլի տարեվերջյան միջոցառում։
Միջոցառման հիմնական նպատակն էր ընդգծել ներառական միջավայրի դերը, ֆուտբոլի միավորող ուժը և թիմային ու ընկերական արժեքների կարևորությունը։
Միջոցառման ավարտին բոլոր մասնակիցները ստացան ամանորյա նվերներ, որոնք լրացրին տոնական տրամադրությունը։ Այս նախաձեռնությունը հերթական անգամ ընդգծեց, որ ֆուտբոլը միավորում է և կարող է հասանելի լինել բոլորին։