Գլխավոր >> Նորություններ >> «Նոան» և «Ուրարտուն» Հայաստանի Գավաթի խաղարկության եզրափակիչում են

«Նոան» և «Ուրարտուն» Հայաստանի Գավաթի խաղարկության եզրափակիչում են

Այսօր հայտնի դարձան Հայաստանի Գավաթի խաղարկության եզրափակիչի մասնակիցները:

 «Նոան» ու «Արարատ-Արմենիան» կիսաեզրափակիչ դիմակայության 2-րդ մրցավեճում գոլազուրկ ոչ-ոքի գրանցեցին: Առաջին խաղում 1:0 հաշվով հաղթանակի շնորհիվ Սանդրո Պերկովիչի թիմը դուրս եկավ եզրափակիչ: 

Մյուս զույգում «Ուրարտուն» տանը նվազագույն հաշվով գերազանցեց Առաջին խմբի ներկայացուցիչ «Անդրանիկին»՝ դիմակայությունում հաղթելով ընդհանուր 2:1 հաշվով: Միակ գնդակը 33-րդ րոպեին 11-մետրանոցից հեղինակեց Բռունո Միշելը: 

Այսպիսով, «Նոան» և «Ուրարտուն» կվիճարկեն Հայաստանի Գավաթը: Եզրափակիչը տեղի կունենա մայիսի 14-ին՝ Երևանի Վ.Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում: Այն կմեկնարկի 19:00-ին:  

Հայաստանի Գավաթ, կիսաեզրափակիչ
«Նոա» - «Արարատ-Արմենիա»՝ 0։0
Մարզադաշտ՝ Վ. Թումասյանի անվ. մարզահամալիր
Մրցավար՝ Զավեն Հովհաննիսյան
Խաղի արձանագրությունը

Հայաստանի Գավաթ, կիսաեզրափակիչ
«Ուրարտու» - «Անդրանիկ»՝ 1։0
Մարզադաշտ՝ Ուրարտու-1
Մրցավար՝ Սարգիս Խաչատրյան
Գոլը՝ Բռունո Միշել 33 (11մ)
Խաղի արձանագրությունը

Գլխավոր հովանավոր

Հովանավորներ