Գլխավոր >> Նորություններ >> «Նոան»՝ Հայաստանի եռակի գավաթակիր

«Նոան»՝ Հայաստանի եռակի գավաթակիր

Հայաստանի Գավաթի խաղարկության եզրափակիչում «Նոան» 4։2 հաշվով հաղթեց «Ուրարտուին»՝ 2-րդ տարին անընդմեջ դառնալով Հայաստանի գավաթակիր։ 

Հաշիվը բացեց «Ուրարտուն»․ 9-րդ րոպեին աչքի ընկավ Միքայել Միրզոյանը։ Առաջին կեսում Սանդրո Պերկովիչի թիմին հաջողվեց ոչ միայն հավասարեցնել հաշիվը, այլև առաջ անցնել։ Գոլերը խփեցին Հելդեր Ֆերեյրան ու Մարին Յակոլիշը։ Խորվաթ ֆուտբոլիստը աչքի ընկավ նաև 51-րդ րոպեին։ 

56-րդ րոպեին Նատանաել Սանտինին ավելի մեծացրեց Նոայի առավելությունը։ Ռոբերտ Արզումանյանի թիմը 74-րդ րոպեին Էդիկ Վարդանյանի ջանքերով կրճատեց հաշվի տարբերությունը, բայց ավելին անել չհաջողվեց։ 

«Նոան» պատմության մեջ 3-րդ անգամ դարձավ Հայաստանի գավաթակիր։ Ավելի վաղ «Նոան» հաջողել էր 2019/20 ու 2024/25 մրցաշրջաններում։ 

Հայաստանի Գավաթի խաղարկություն, եզրափակիչ
«Ուրարտու» - «Նոա»՝ 2։4
Մարզադաշտ՝ Վ․ Սարգսյանի անվան «Հանրապետական»
Մրցավար՝ Էրիկ Լամբրեխտս
Գոլերը՝ Միքայել Միրզոյան 9, Հելդեր Ֆերեյրա 26, Մարին Յակոլիշ 45+1, 51, Նատանաել Սանտինի 56, Էդիկ Վարդանյան 74
Խաղի արձանագրությունը

Գլխավոր հովանավոր

Հովանավորներ