Գլխավոր >> Նորություններ >> «Նոա-աղջիկները»՝ կանանց Հայաստանի Առաջին խմբի առաջնության չեմպիոն

«Նոա-աղջիկները»՝ կանանց Հայաստանի Առաջին խմբի առաջնության չեմպիոն

Կանանց Հայաստանի Առաջին խմբի առաջնության 19-րդ տուրում «Նոա-աղջիկները» մրցակցի հարկի տակ 3:0 հաշվով հաղթեց «Սյունիք-աղջիկներին»:

Դա թույլ տվեց երևանյան ակումբին վաղաժամ հռչակվել չեմպիոն: Սերինե Բադալյանի գլխավորած թիմն ընթացիկ մրցաշրջանում 100 տոկոսանոց ցուցանիշ ունի՝ 16 խաղ, 16 հաղթանակ, 48 միավոր: 

Կանանց Հայաստանի Առաջին խմբի առաջնության ավարտից 3 տուր առաջ «Նոա-աղջիկները» անհասանելի է մրցակիցների համար: 

2-րդ տեղում 33 միավորով ընթանում է «Շիրակ-աղջիկները», որն ունի 33 միավոր:  
 

Գլխավոր հովանավոր

Հովանավորներ