Գլխավոր >> Նորություններ >> Հայտնի են Ֆուտզալի Հայաստանի Բարձրագույն խմբի փլեյ-օֆֆ փուլի կիսաեզրափակիչի մասնակիցները

Հայտնի են Ֆուտզալի Հայաստանի Բարձրագույն խմբի փլեյ-օֆֆ փուլի կիսաեզրափակիչի մասնակիցները

Ֆուտզալ 04.05.2026 09:22

Մայիսի 2-ից 3-ը կայացան Ֆուտզալի Հայաստանի Բարձրագույն խմբի փլեյ-օֆֆի 1/4 եզրափակիչի պատասխան հանդիպումները: 

«Լոգիկոնը» 4:3 հաշվով առավելության հասավ «Աթլետիկ Երևանի» նկատմամբ: Դիմակայության առաջին մրցավեճում Վլադիմիր Մարգարյանի թիմը ևս հաղթել էր՝ 4:2:

Դարձայլ խոշոր հաշվով հաղթեց կանոնավոր առաջնության առաջատար «Յունիսպորտը»՝ 36:2 «Ալաշկերտի» դեմ պատասխան մրցավեճում: 8 գոլ խփեց Պուտրուս Վասիլևը: 

«Սիեվնն» էլ 16:1 հաշվով գերազանցեց «Թիմ Ագրոյին»՝ նույնպես ստանալով կիսաեզրափակիչի ուղեգիր:  

«ՊրոԴեվ» - «Երևան» հանդիպումը չկայացավ «ՊրոԴեվի»՝ խաղին չներկայանալու պատճառով: Արդյունքում կիսաեզրափակիչի ուղեգիր ստացավ «Երևանը»: 

Ֆուտզալի Հայաստանի Բարձրագույն խումբ, փլեյ-օֆֆ, 1/4 եզրափակիչ

«Աթլետիկ Երևան» - «Լոգիկոն»՝ 3:4
Խաղի արձանագրությունը

«Ալաշկերտ» - «Յունիսպորտ»՝ 2:36
Խաղի արձանագրությունը

«Թիմ Ագրո» - «Սիեվն»՝ 1:16
Խաղի արձանագրությունը

«ՊրոԴեվ» - «Երևան»՝ չկայացած («Երևանը» կիսաեզրափակիչում է)
 

Գլխավոր հովանավոր

Հովանավորներ