Կայացավ Եղիշե Մելիքյանի հետխաղային մամուլի ասուլիսը
Ազգային հավաքական
29.03.2026 20:58
Կայացավ Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Եղիշե Մելիքյանի հետխաղային մամուլի ասուլիսը Բելառուսի դեմ հանդիպումից հետո:
Մելիքյանի խոսքով՝ հավաքականում լուրջ փոփոխություններ են կատարվել և դեռ ժամանակ է անհրաժեշտ:
«Նորեկներից գոհ եմ, բայց դեռ վաղ է ասել, որ նրանք բոլորն այս տարի մեզ կօգնեն: Այսօրվա պարտության պատճառը փորձի պակասն էր: Այս տղաների աչքերում կա ցանկություն, տխուր եմ արդյունքից, բայց գոհ եմ աշխատանքից»:
Ասուլիսի ամբողջական տարբերակը կարող եք դիտել այստեղ: