«Փյունիկ-աղջիկները»` կանանց Հայաստանի Բարձրագույն խմբի առաջնության չեմպիոն
«Փյունիկ-աղջիկները» 3-րդ տարին անընդմեջ դարձավ Հայաստանի չեմպիոն:
Բարձրագույն խմբի առաջնության 14-րդ տուրում Մանուկ Սարգսյանի թիմը 2:1 հաշվով հաղթեց «Ուրարտու-աղջիկներին»՝ անհասանելի դառնալով մրցակիցների համար:
Գոլերով աչքի ընկան Անի Կարապետյանն ու Վերոնիկա Ասատրյանը: Ընթացիկ մրցաշրջանում փյունիկցիները 100 տոկոսանոց ցուցանիշ ունեն:
Հաղթանակի շնորհիվ նրանք միավորների թիվը հասցրին 39-ի: Մրցաշարային աղյուսակի 2-րդ տեղում 18 միավորով «Ուրարտու-աղջիկներն» է:
Եռյակը նույնքան միավորով եզրափակում է «Գանձասար-աղջիկները», որն այս տուրում 8:0 հաշվով գերազանցեց «Լեռնային Արցախ-աղջիկներին»:
Կանանց Հայաստանի Բարձրագույն խումբ, Տուր 14
«Փյունիկ-աղջիկներ» - «Ուրարտու-աղջիկներ»՝ 2:1
Խաղի արձանագրությունը
Գանձասար-աղջիկներ» - «Լեռնային Արցախ-աղջիկներ»՝ 8:0
Խաղի արձանագրությունը