«Փյունիկ-աղջիկները» խոշոր հաշվով հաղթեց «Գանձասար-աղջիկներին»
Կանանց Ֆուտբոլ
02.04.2026 10:43
Կանանց Հայաստանի Բարձրագույն խմբի առաջնությունում ձմեռային դադարից հետո առաջին խաղն անցկացրեց «Փյունիկ-աղջիկները»։ Մանուկ Սարգսյանի գլխավորած թիմը 13-րդ տուրում 5 անպատասխան գնդակ ուղարկեց «Գանձասար-աղջիկների» դարպասը։
Դուբլի հեղինակ դարձավ Վերոնիկա Ասատրյանը։ Մեկական անգամ էլ աչքի ընկան Անի Կարապետյանը, Լուիզա Ղազարյանն ու Մարինե Կարապետյանը։
Ընթացիկ մրցաշրջանում փյունիկցիները 100 տոկոսանոց ցուցանիշ ունեն՝ 12 խաղ, 12 հաղթանակ։ Կանանց Հայաստանի Բարձրագույն խմբի առաջնության 12-րդ տուրի մյուս՝ «Լեռնային․Արցախ-աղջիկներ» - «Ուրարտու-աղջիկներ» հանդիպումը հետաձգվել է։
Կանանց Հայաստանի Բարձրագույն խումբ, Տուր 12
«Գանձասար-աղջիկներ» - «Փյունիկ-աղջիկներ»՝ 0։5
Խաղի արձանագրությունը