Կանանց Եվրոպայի Մ-19 առաջնություն առաջին փուլ. հայտնի են վիճակահանության արդյունքները
Կանանց Ֆուտբոլ
11.06.2026 14:10
Շվեյցարիայի Նիոն քաղաքում կայացավ Կանանց Եվրոպայի Մ-19 առաջնության 2026-27 մրցաշրջանի որակավորման առաջին փուլի վիճակահանությունը։ Մեր ընտրանին ընդգրկվեց B2 խմբում, որտեղ կմրցի Իռլանդիայի, Բուլղարիայի և Վրաստանի հավաքականների հետ։
A լիգայում 28 հավաքական բաժանվել է 7 խմբի՝ յուրաքանչյուրում 4 թիմ։ Հանդիպումները կանցկացվեն մեկ վայրում՝ մինի-մրցաշարերի ձևաչափով։ Խմբերում 4-րդ տեղ զբաղեցրած 7 թիմ կնահանջի B լիգա։
B լիգայում 24 հավաքական բաժանվել է 6 խմբի՝ յուրաքանչյուրում 4 թիմ։ Այստեղ ևս հանդիպումները կանցկացվեն մեկ վայրում՝ մինի-մրցաշարերի ձևաչափով։ Խմբերի 6 հաղթողները և լավագույն 2-րդ տեղ գրաված թիմը կբարձրանան Ա լիգա՝ 2-րդ փուլին մասնակցելու համար։
Եզրափակիչ փուլը կայանալու է Հունգարիայում։