Հայաստանի Առաջին խումբ․ կայացավ 27-րդ տուրը
Մայիսի 4-ից 6-ը կայացավ Հայաստանի Առաջին խմբի առաջնության 27-րդ տուրը։ Նախորդ մրցափուլում ոչ-ոքի խաղալուց հետո հաղթեց առաջնության առաջատար Սարդարապատը՝ 4։2 «Արարատ-Արմենիա-2»-ի դեմ մրցավեճում։
Դուբլի հեղինակ դարձավ առաջնության լավագույն ռմբարկու Համլետ Մինասյանը։ 23-ամյա ֆուտբոլիստը գոլերի թիվը հասցրեց 26-ի։ Խոշոր հաշվով հաղթեց «Սյունիքը»։ Աշոտ Մանուչարյանի գլխավորած թիմը 4 անպատասխան գնդակ ուղարկեց «Լեռնային Արցախի» դարպասը։
Եռյակը եզրափակող ԲԿՄԱ 2-ը խուսափեց պարտությունից «Բենտոնիտի» դեմ մրցավեճում՝ 1։1։ Հանդիպման ավարտից 4 րոպե առաջ 11-մետրանոցը հստակ իրացրեց Դավիթ Ղիասյանը։
Հայաստանի Առաջին Խումբ, Տուր 27
«Լեռնային Արցախ» - «Սյունիք»՝ 0։4
Խաղի արձանագրությունը
«Արարատի Արաքս» - «Միկա»՝ 3։1
Խաղի արձանագրությունը
«Արարատ-2» - «Հայք»՝ 1։4
Խաղի արձանագրությունը
«Սարդարապատ» - « Արարատ-Արմենիա-2»՝ 4։2
Խաղի արձանագրությունը
ԲԿՄԱ-2 - «Բենտոնիտ»՝ 1։1
Խաղի արձանագրությունը
«Նոա-2» - «Վան-2»
Խաղի արձանագրությունը
«Փյունիկ Ակադեմիա» - «Անդրանիկ»՝ 0։1
Խաղի արձանագրությունը
«Շիրակ-2» - «Ուրարտու-2»՝ 5։3
Խաղի արձանագրությունը