Գլխավոր >> Նորություններ >> Հայաստանի Առաջին խումբ․ 24-րդ տուրից հետո լավագույն եռյակը չփոխվեց

Հայաստանի Առաջին խումբ․ 24-րդ տուրից հետո լավագույն եռյակը չփոխվեց

Առաջին խումբ 16.04.2026 10:49

Ապրիլի 13-ից 14-ը կայացավ Հայաստանի Առաջին խմբի առաջնության 24-րդ տուրը։ Գարնանային հատվածում առանց պարտության է ընթանում առաջատար «Սարդարապատը»։ 

Ալեքսանդր Տոռեսի թիմը մրցակցի հարկի տակ 2։0 հաշվով հաղթեց «Արարատ-2»-ին՝ միավորները հասցնելով 62-ի։ Առաջնության լավագույն ռմբարկու Համլետ Մինասյանի՝ 9-րդ րոպեին խփած գոլին առաջին կեսի վերջում ավելացրեց Աբդերահման Ն'Դոն։

Մարզային դերբիում խոշոր հաշվով հաղթեց «Սյունիքը»։ Աշոտ Մանուչարյանի թիմը 9։1 հաշվով առավելության հասավ «Շիրակ-2»-ի նկատմամբ։ Դուբլի հեղինակ դարձավ Յոահիմ Ամիեկորին։ «Սյունիքը» միավորների թիվը հասցրեց 58-ի։ 

Լավագույն եռյակը եզրափակող «Հայքը» 4 անպատասխան գնդակ ուղարկեց «Լեռնային Արցախի» դարպասը։ Հեթ-տրիք գրանցեց Ալեքսանդար Գլիշիչը։ 

Հայաստանի Առաջին խումբ, Տուր 24

«
Արարատ-Արմենիա-2» - ԲԿՄԱ-2՝ 1։2
Խաղի արձանագրությունը

«Արարատ-2» - «Սարդարապատ»՝ 0։2
Խաղի արձանագրությունը

«Միկա» - «Վան-2»՝ 1։0
Խաղի արձանագրությունը

«Հայք» - «Լեռնային Արցախ»՝ 4։0
Խաղի արձանագրությունը

«Բենտոնիտ» - «Ուրարտու-2»՝ 1։0
Խաղի արձանագրությունը

«Սյունիք» - «Շիրակ-2»՝ 9։1
Խաղի արձանագրությունը

«Արարատի Արաքս» - «Փյունիկ Ակադեմիա»՝ 2։2
Խաղի արձանագրությունը
 

Գլխավոր հովանավոր

Հովանավորներ