Ֆուտզալի Հայաստանի Գավաթ․ «Յունիսպորտը» ու «ՊրոԴեվը» եզրափակիչում են
Ֆուտզալ
07.05.2026 09:12
Կայացավ Ֆուտզալի Հայաստանի Գավաթի խաղարկության կիսաեզրափակիչ փուլը։ «Յունիսպորտը» 3։1 հաշվով հաղթեց «Սիեվնին»՝ նվաճելով եզրափակիչի ուղեգիր։ Դուբլի հեղինակ դարձավ Սարգիս Մարգարյանը։ Մեկ գոլ էլ խփեց Էդվարդ Մկրտչյանը։
Կիսաեզրափակիչ մյուս դիմակայությունում «Պրոդեվը» 7։6 հաշվով գերազանցեց «Աթլետիկ Երևանին»։ Հաղթող թիմից դուբլի հեղինակ դարձավ Տիգրան Զաքարյանը:
Այսպիսով, «Յունիսպորտը» և «ՊրոԴեվը» կվիճարկեն Հայաստանի Գավաթը: Եզրափակիչը տեղի կունենա մայիսի 13-ին:
Ֆուտզալի Հայաստանի Գավաթ, կիսաեզրափակիչ
«Յունիսպորտ» - «Սիեվն»՝ 3։1
Խաղի արձանագրությունը
«ՊրոԴեվ» - «Աթլետիկ Երևան»՝ 7։6
Խաղի արձանագրությունը