Գլխավոր >> Նորություններ >> Ֆուտզալի ԲԽ․ «Յունիսպորտը» եզրափակիչում է, «Սիեվնը» ու «Երևանը» 3-րդ խաղ կանցկացնեն

Ֆուտզալի ԲԽ․ «Յունիսպորտը» եզրափակիչում է, «Սիեվնը» ու «Երևանը» 3-րդ խաղ կանցկացնեն

Ֆուտզալ 18.05.2026 10:40

Մայիսի 17-ին կայացան ֆուտզալի Հայաստանի Բարձրագույն խմբի փլեյ-օֆֆի կիսաեզրափակիչ փուլի պատասխան հանդիպումները։

Կանոնավոր առաջնության առաջատար «Յունիսպորտը» 12։3 հաշվով գերազանցեց «Լոգիկոնին», գրանցեց 20-րդ անընդմեջ հաղթանակը ու դուրս եկավ եզրափակիչ։ Ալեքսանդր Դիբրիվնու գլխավորած թիմը դիմակայության առաջին մրցավեճում հաղթել էր 8։0 հաշվով։

Կիսաեզրափակիչ մյուս զույգում գործող չեմպիոն «Երևանը» 4։1 հաշվով առավելության հասավ «Սիեվնի» նկատմամբ՝ տեղափոխելով սերիան 3-րդ խաղ։ Գոլերը խփեցին Կարեն Մուրադյանը, Ռոբերտ Մամիկոնյանը, Դավիթ Մանուկյանն ու Աշոտ Եսայանը։

Առաջին մրցավեճում Խաչատուր Միքայելյանի թիմը զիջել էր 3։9 հաշվով։

Ֆուտզալի Հայաստանի Բարձրագույն խումբ, փլեյ-օֆֆ, կիսաեզրափակիչ

«Երևան» - «Սիեվն»՝ 4։1

Խաղի արձանագրությունը 

«Լոգիկոն» - «Յունիսպորտ»՝ 3։12
 

Գլխավոր հովանավոր

Հովանավորներ