«Յունիսպորտը»՝ ֆուտզալի Հայաստանի գավաթակիր
Ֆուտզալ
21.05.2026 10:01
Կայացավ ֆուտզալի Հայաստանի Գավաթի խաղարկության եզրափակիչ՝ «ՊրոԴեվ» - «Յունիսպորտ» հանդիպումը։ Ալեքսանդր Դիբրիվնու գլխավորած թիմը շարունակեց հաղթարշավն ու 10։1 հաշվով գերազանցեց մրցակցին։
Դուբլ գրանցեցին Էդվարդ Մկրտչյանը և Պուտրուս Վասիլևը։ Մեկական գոլ էլ խփեցին Միհրան Դերմենջյանը, Էդգար Մկրտչյանը, Սարգիս Մարգարյանը, Նարեկ Գալստյանը, Մամիկոն Դերմենջյանը և Ռաֆիկ Մելիքյանը:
Ընթացիկ մրցաշրջանում «Յունիսպորտը» պայքարում է ևս մեկ տիտղոսի համար։ Ֆուտզալի Հայաստանի Բարձրագույն խմբի փլեյ-օֆֆի եզրափակիչում նրանք կհանդիպեն «Երևանին»։
Ֆուտզալի Հայաստանի Գավաթ
«ՊրոԴեվ» - «Յունիսպորտ»՝ 1։10