Գլխավոր >> Նորություններ >> Հայաստանի Գավաթ. «Ուրարտուն» և «Անդրանիկը» ոչ-ոքի խաղացին

Հայաստանի Գավաթ. «Ուրարտուն» և «Անդրանիկը» ոչ-ոքի խաղացին

Հայաստանի Գավաթի խաղարկության կիսաեզրափակիչ փուլի առաջին խաղում «Ուրարտուն» և «Անդրանիկը» հաղթողին չպարզեցին՝ 1:1:

12-րդ րոպեին հաշիվը բացեց երևանյան ակումբից Արտյոմ Պոլյարուսը՝ հստակ իրացնելով 11-մետրանոցը: Հիմնական ժամանակի ավարտից 2 րոպե առաջ հյուրերից պատասխան գոլը խփեց Միքայել Նդինդին: 

Դիմակայության հաջորդ հանդիպումը տեղի կունենա ապրիլի 29-ին՝ «Ուրարտուի» հարկի տակ: 

Կիսաեզրափակիչ մյուս խաղում ապրիլի 16-ին «Արարատ-Արմենիան» կհանդիպի «Նոային»: Այդ մրցավեճը կմեկնարկի ժամը 18:30-ին:  

Հայաստանի Գավաթի խաղարկություն, կիսաեզրափակիչ
«Անդրանիկ» - «Նոա»՝ 1:1
Մարզադաշտ՝ 
Երևան «Ջունիոր սպորտ»
Մրցավար՝ Զավեն Հովհաննիսյան
 
Գոլերը՝  Արտյոմ Պոլյարուս, 12, Միքայել Նդինդի, 88
Խաղի արձանագրությունը

 

Գլխավոր հովանավոր

Հովանավորներ