Ավարտվեց կանանց Հայաստանի Բարձրագույն խմբի առաջնությունը
Մայիսի 21-ին ավարտվեց կանանց Հայաստանի Բարձրագույն խմբի առաջնությունը։ Վերջին՝ 18-րդ տուրում «Ուրարտու-աղջիկները» 4։2 հաշվով գերազանցեց «Գանձասար-աղջիկներին»։
Հաղթող թիմից դուբլ գրանցեց Շուշանիկ Հարությունյանը։ Մեկական անգամ էլ աչքի ընկան Ռուզաննա Ինջյանն ու Լուսինե Կոստանյանը։ Անդրանիկ Հովհաննիսյանի թիմը մրցաշրջանն ավարտեց 2-րդ տեղում։
Գերխոշոր հաշվով հաղթեց վաղաժամ չեմպիոն հռչակված «Փյունիկ-աղջիկները»։ Մանուկ Սարգսյանի գլխավորած թիմը 11։0 հաշվով առավելության հասավ «Լեռնային Արցախ-աղջիկների» նկատմամբ։
Դուբլեր գրանցեցին Լուիզա Ղազարյանը, Վերոնիկա Ասատրյանը, Ալեքսա Ռեյչել Ֆայտն ու Տաթև Խաչատրյանը։ «Փյունիկ-աղջիկները» 18 խաղում տոնեց նույնքան հաղթանակ՝ վաստակելով 54 միավոր։
Կանանց Հայաստանի Բարձրագույն խումբ, Տուր 18
«Գանձասար-աղջիկներ» - «Ուրարտու-աղջիկներ»՝ 2։4
Խաղի արձանագրությունը
«Փյունիկ-աղջիկներ» - «Լեռնային Արցախ-աղջիկներ»՝ 11։0
Խաղի արձանագրությունը