«Երևանը» 5-րդ տարին անընդմեջ կպայքարի Ֆուտզալի Հայաստանի Բարձրագույն խմբի չեմպիոնության համար
Ֆուտզալ
20.05.2026 22:44
Կայացավ ֆուտզալի Հայաստանի Բարձրագույն խմբի փլեյ-օֆֆի կիսաեզրափակիչ «Սիեվն» - «Երևան» սերիայի 3-րդ խաղը։
Հանդիպումն ավարտվեց «Երևանի» հաղթանակով՝ 4։2։ Խաչատուր Միքայելյանի թիմից աչքի ընկան Էրիկ Հակոբյանը, Ռոբերտ Մամիկոնյանը, Էրիկ Նազարյանն ու Կարեն Մուրադյանը։ «Սիեվնից» պատասխանեց Արմեն Դավիդյանը։ Ինքնագոլի հեղինակ դարձավ Արտաշես Մուրադյանը։
Ֆուտզալի Հայաստանի Բարձրագույն խմբի փլեյ-օֆֆի եզրափակիչում կհանդիպեն «Երևանն» ու «Յունիսպորտը»: «Երևանը» 5-րդ տարին անընդմեջ կպայքարի չեմպիոնության համար։
ֆուտզալի Հայաստանի Բարձրագույն խմբի փլեյ-օֆֆ, կիսաեզրափակիչ
«Սիեվն» - «Երևան»՝ 2։4