Ալբերտ Սարգսյան

ՀՖՖ Գործադիր կոմիտեի անդամ

Ծնվել է 1963 թվականի օգոստոսի 14-ին

1977-1980թթ սովորել է Երևանի օլիմպիական թեքումով N10 գիշերօթիկ հանրակրթական դպրոցում։

1979-1989թթ խաղացել է Երևանի «Արարատ» թիմում։

1985-1991թթ սովորել է Երևանի ֆիզիկական կուլտուրայի հայկական պետական ինստիտուտում, ստացել ֆիզիկական կուլտուրայի ուսուցչի որակավորում։

1989թ-1990թթ խաղացել է Կիևի «Դինամոյի» կազմում։

1991-1993թթ հանդես է եկել Երևանի «Արարատի» կազմում։

1994-1995թթ խաղացել է Վիլնյուսի «Պանյերիս» թիմում։

1995թ հանդես է եկել Վիլնյուսի «Լոկոմոտիվ» ակումբում, ապա դարձել է նույն թիմի ավագ մարզիչը։

1996թ աշխատել է  Երևանի «Արարատ» ֆուտբոլային ակումբում որպես մարզիչ։

1997-1999թթ մարզել է Արտաշատի «Դվին» ակումբը։

2017թ-ից աշխատում է «Փյունիկ» ՖԱ-ի մարզչական շտաբում։

Главный спонсор

Спонсоры