Հասմիկ Ղարիբյան

ՀՖՖ Գործադիր կոմիտեի անդամ

Ծնվել է 1974 թվականի հունվարի 3-ին

1990-1992թթ․ խաղացել է ԽՍՀՄ կանանց բարձրագույն լիգայի «Նաիրի» թիմում։

Հանդիսացել է ԽՍՀՄ կանանց երիտասարդական հավաքականի ֆուտբոլիստ։

2001-2003թթ․ խաղացել է «Քոլեջ» թիմում։

2003թ․ հանդիսացել է Հայաստանի կանանց ազգային հավաքականի ֆուտբոլիստ։

1992-1996թթ․ սովորել է Ֆիզիկական կուլտուրայի հայկական պետական ինստիտուտի Մանկավարժական ֆակուլտետի ֆուտբոլի բաժնում։

1999-2000թթ․ աշխատել  է Երևանի թիվ 52,87,78 միջնակարգ դպրոցներում որպես ֆիզկուլտուրայի ուսուցչուհի։

2002-2004թթ․ աշխատել է ԼՂՀ Քաշաթաղի շրջանի գ․ Հայկազյան միջնակարգ դպրոցում։

2003թ․-ից ՀՖՖ մրցավար է։

2004թ․-ից ՖԻՖԱ-ի մրցավարի օգնական է։

Главный спонсор

Спонсоры