Նորություններ

-
ՈՒԵՖԱ-ն հաստատել է Հայաստանի թեկնածությունը
20.09.201315:59
ՈՒԵՖԱ-ն հաստատել է Հայաստանի թեկնածությունը

ՈՒԵՖԱ-ն հայտարարել է այն 32 երկրների անունները, որոնց ֆուտբոլի ազգային ֆեդերացիաները ցանկություն են հայտնել ընդունելու ԵՎՐՈ-2020-ի եզրափակիչ մրցաշարի հանդիպումները: Այդ երկրների թվում է նաեւ Հայաստանը: ՈՒԵՖԱ-ն հավակնորդների թվում ընդգրկել է նաև Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի՝ ԵՎՐՈ-2020-ի եզրափակիչ մրցաշարի հանդիպումները Երևանում անցկացնելու հայտը:

 

«Մենք հպարտ ենք որ ՈՒԵՖԱ-ի անդամ երկրների ազգային ֆեդերացիաների կեսից ավելին հետաքրքրված են ԵՎՐՈ-2020-ի հանդիպումներն իրենց երկրներում անցկացնելու հարցում»,- ասել է ՈՒԵՖԱ-ի նախագահ Միշել Պլատինին: «Եզրափակիչ փուլի հանդիպումները ֆուտբոլային մեծ տոն կլինեն ամբողջ Եվրոպայում և ՈՒԵՖԱ-ի 60-ամյակի տարեդարձը կլինի իսկապես հիշարժան»: 

 

ՈՒԵՖԱ-ի Գործադիր կոմիտեի՝ 2013 թ. հունվարին ընդունած որոշմամբ ԵՎՐՈ-2020-ի եզրափակիչ փուլի հանդիպումները կկայանան Եվրոպայի 13 քաղաքներում: Հանդիպումները կբաժանվեն 13 տարբեր մասերի, որից 12-ը կլինի ստանդարտ փաթեթ՝ որում ներառված կլինեն 3 խմբային փուլի խաղ և մեկ փլեյ-օֆֆի հանդիպում: Մեկ փաթեթ կընդգրկի կիսաեզրափակիչները և եզրափակիչը: Բոլոր 32 ազգային ֆեդերացիաներին կնձեռնվի հնարավորություն ներկայացնել երկու հայտ, մեկը՝ ստանդարտ, մյուսը՝ կիսաեզրափակիչների և եզրափակչի փաթեթների համար: Յուրաքանչյուր ազգային ֆեդերացիա ինքն է որոշելու՝ ներկայացնել մեկ, թե երկու քաղաք: Սակայն ամեն դեպքում ընտրվելու է մեկը: Թեկնածու ֆեդերացիաները հնարավորություն ունեն փոփոխել նախկինում հայտավորված քաղաքը, բայց վերջնական հայտը պետք է պատրաստ լինի 2014 թ. ապրիլի 25-ին: Այն քաղաքները, որտեղ կանցկացվեն ԵՎՐՈ-2020-ի եզրափակիչ մրցաշարի հանդիպումները հայտնի կդառնան 2014թ. սեպտեմբերի 25-ին:

Բացի Հայաստանից ՈՒԵՖԱ-ն հաստատել է նաև հետևյալ երկրների հայտերը.

 

Անգլիա (Լոնդոն), Ադրբեջան (Բաքու), Բելառուս (Մինսկ), Բելգիա (Բրյուսել), Բուլղարիա (Սոֆիա), Մակեդոնիա (Սկոպյե), Հունգարիա (Բուդապեշտ), Հունաստան (Աթենք), Գերմանիա (Մյունխեն), Դանիա (Կոպենհագեն), Իսրայել (Թել Ավիվ), Իռլանդիա (Դուբլին), Իսպանիա (Մադրիդ, Բարսելոնա, Վալենսիա, Բիլբաո), Իտալիա (Հռոմ, Միլան), Ղազախստան (Աստանա), Հոլանդիա (Ամստերդամ), Լեհաստան (Վարշավա, Խուժով), Պորտուգալիա (Լիսաբոն, Պորտո), Ռուսաստան (Սանկտ-Պետերբուրգ), Ռումինիա (Բուխարեստ), Սերբիա (Բելգրադ), Թուրքիա (Ստամբուլ), Ուկրաինա (Կիև, Դոնեցկ), Ուելս (Կարդիֆ), Ֆինլանդիա (Հելսինկի), Ֆրանսիա (Լիոն), Խորվաթիա (Զագրեբ), Չեխիա (Պրահա), Շվեյցարիա (Բազել), Շվեդիա (Սոլնա), Շոտլանդիա (Գլազգո):

Բարձրագույն խումբ

N Թիմեր Խ Մ
1. Արարատ-Արմենիա 18 36
2. Լոռի ՖԱ 18 32
3. Ալաշկերտ 18 31
4. Արարատ 18 31
5. Նոա 18 30
6. Շիրակ 18 28
7. Փյունիկ 18 23
8. ՈՒրարտու 18 23
9. Գանձասար-Կապան 18 18
10. ՖԱ Երևան 18 0
N Թիմեր Խ Մ
1. Արարատ-Արմենիա 28 52
2. Նոա 28 48
3. Ալաշկերտ 28 47
4. Շիրակ 28 46
5. Լոռի ՖԱ 27 40
6. Արարատ 27 33
N Թիմեր Խ Մ
1. ՈՒրարտու 24 36
2. Փյունիկ 24 32
3. Գանձասար-Կապան 24 31
4. ՖԱ Երևան 24 0