Գլխավոր >> Նորություններ >> Արմեն Մելիքբեկյանը հյուրընկալել է ՀՖՖ երկրորդ նախագահ Արմեն Սարգսյանին

Արմեն Մելիքբեկյանը հյուրընկալել է ՀՖՖ երկրորդ նախագահ Արմեն Սարգսյանին

ՀՖՖ 08.05.2024 16:00

ՀՖՖ նախագահ Արմեն Մելիքբեկյանը հյուրընկալել է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի երկրորդ նախագահ, լեգենդար «Արարատ-73»-ի ֆուտբոլիստ Արմեն Սարգսյանին: Զրուցակիցները քննարկել են հայկական ֆուտբոլի վերջին շրջանի զարգացումները, խոսել գալիք ծրագրերից: 

Արմեն Մելիքբեկյանն Արմեն Սարգսյանին հրավիրել է ներկա գտնվելու մայիսի 12-ին կայանալիք Հայաստանի գավաթի խաղարկության եզրափակիչ «Արարատ-Արմենիա» - «Ուրարտու» հանդիպմանը, ինչպես նաև անվանի ֆուտբոլիստին է նվիրել Հայաստանի ազգային հավաքականի ֆուտբոլիստների ստորագրությամբ ռետրո գնդակ և հավաքականի անվանական մարզաշապիկ։

Գլխավոր հովանավոր

Հովանավորներ