ՈւԵՖԱ Մ-15 Զարգացման մրցաշարի վերջին խաղում Հայաստանը զիջեց Կիպրոսին
Մայիսի 13-ին ՈւԵՖԱ Մ-15 Զարգացման մրցաշարի շրջանակում Հայաստանի Մ-15 հավաքականն իր վերջին հանդիպումն անցկացրեց Կիպրոսի Մ-15 ընտրանու հետ: Խաղն ավարտվեց ոչ-ոքի՝ 2:2 հաշվով, իսկ հետխաղյա 11-մետրանոց հարվածաշարում ավելի դիպուկ էին Կիպրոսի հավաքականի ֆուտբոլիստները:
Կիպրոս Մ-15 - Հայաստան-Մ-15` 2:2 (1:1) (11մ՝ 3:0)
Երևան, ՀՖՖ Տեխնիկական կենտրոն/ֆուտբոլի ակադեմիա
Մրցավար` Յուրա Մահտեսյան
Գոլերը՝ Գերասիմու, 37, Միխաիլիդես, 59, Պետրոսյան, 8, Աղոյան, 85
Կիպրոս Մ-15
1. Նիկոլաս Ղիորղու, 2. Կոնստանտինոս Լիտրագկոմիտիս (6. Պարասկևաս Կոնստանտինու, 90), 3. Միխալիս Հաջիխամբի (18. Անդրեաս Միխաիլիդես, 54), 5. Ստիլիանոս Անտոնիու (4. Խրիստոդուլոս Մարներոս, 72), 7. Միխալիս Նեոֆիտու (19. Ալեքսանդրոս Գերուկալիս, 46), 9. Դավիդ Գերասիմու (8. Կրիստիան Կազակայոս, 54), 10. Սավաս Սավա, 11. Կիրիակոս Խրիստոդուլու (20. Անդրեաս Կապպոս, 54), 14. Ռոմպերտոս Ռոտիս (16. Մարտինոս Խարալամպուս, 72), 15. Ղիորղիոս Կեստաս, 17. Պանագի Սոտիրիս (13. Դիմիտրիս Միխաելիդես, 90)
Պահեստային՝ 12. Մարկոս Ադոնի
Գլխավոր մարզիչ՝ Վալենտինոս Կուլունտիս
Հայաստան Մ-15
12. Սամսոն Հակոբյան, 4. Տիգրան Օհանյան, 5. Արամե Եղոյան (14. Վահան Ասլանյան, 80), 13. Արմեն Ասատրյան, 3. Սերյոժա Պետրոսյան (20. Արամ Այանյան, 72), 15. Ռուբեն Գրիգորյան (2. Համլետ Գյոզալյան, 72), 17. Կիրիլ Եդիգարյան (11. Անդրանիկ Երվանդյան, 72), 6. Սուրեն Պետրոսյան (8. Սերգեյ Առաքելյան, 46), 18. Էրիկ Գևորգյան (10. Դավիթ Հովհաննիսյան, 61), 19. Ռաֆայել Մինասյան ( 9. Արսեն Աղոյան, 61), 16. Մհեր Հարությունյան (7. Արմեն Ղազարյան, 46)
Գլխավոր մարզիչ` Էրիկ Նազարյան
Օրվա մյուս խաղում Բելառուսի Մ-15 հավաքականը 2 անպատասխան գնդակ ուղարկեց Մոլդովայի ընտրանու դարպասը:
Այսպիսով, ՈւԵՖԱ Մ-15 Զարգացման մրցաշարի չեմպիոն հռչակվեց Բելառուսը՝ 7 միավորով, 4-ական միավոր վաստակեցին Մոլդովայն և Կիպրոսը: Հայաստանի Մ-15 հավաքականը մրցաշարն ավարտեց 3 միավորով: