Գլխավոր >> Նորություններ >> Կայացավ ՈՒԵՖԱ Կանանց Չեմպիոնների Լիգայի որակավորման փուլի վիճակահանությունը

Կայացավ ՈՒԵՖԱ Կանանց Չեմպիոնների Լիգայի որակավորման փուլի վիճակահանությունը

Հունիսի 24-ին Շվեյցարիայի Նիոն քաղաքում կայացավ ՈւԵՖԱ Կանանց Չեմպիոնների լիգայի որակավորման փուլի վիճակահանությունը:

«Փյունիկ-աղջիկներ» թիմը պայքարը Չեմպիոնների Լիգայում կսկսի որակավորման առաջին փուլից, որտեղ Հայաստանի չեմպիոնն ընդգրկվել է երրորդ խմբում։ Որակավորման փուլի կիսաեզրափակիչում «Փյունիկ-աղջիկները» կմրցի բուլղարական «Սոֆիայի» հետ։ Հաջորդ փուլում այս զույգի հաղթողը կհանդիպի «Լյուբոտեն» (Հյուսիսային Մակեդոնիա) - «Ռունավիկ» (Ֆարերյան կղզիներ) զույգի հաղթողի հետ։

Կիսաեզրափակիչները կկայանան հուլիսի 30-ին, եզրափակիչը և երրորդ տեղի հանդիպումը` օգոստոսի 3-ին։

Գլխավոր հովանավոր

Հովանավորներ