Գլխավոր >> Նորություններ >> Երևանում կայացավ She plays աղջիկների ֆուտբոլային փառատոնը

Երևանում կայացավ She plays աղջիկների ֆուտբոլային փառատոնը

Հունիսի 14-ին Ազատության հրապարակում կայացավ SHE PLAYS 2025 աղջիկների ֆուտբոլային փառատոնը: Փառատոնը իրականացվեց Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի կողմից, ՖԻՖԱ-ի աջակցությամբ և Streetball Armenia-ի հետ համատեղ:

Աղջիկները մրցեցին 3 տարիքային խմբերում՝ Մ-12, Մ-15 և 16+: Մինչև 12 տարեկանների հավաքագրումը կատարվեց ՀՖՖ-ի կողմից՝ ՀՖՖ դպրոցական առաջնությունների միջոցով: Մյուս տարիքային խմբերում հավաքագրումը կատարվեց բաց գրանցումների արդյունքում:  

Մրցաշարն անցկացվեց 3-ը 3-ի դեմ ձևաչափով: 

Ավելի փոքր աղջիկների օրն առավել պատկերավոր դարձնելու համար նրանց հյուր եկան ՈւԵՖԱ Playmakers ծրագրի հերոսները, որոնց միջոցով երեխաներն ավելի մոտեցան ֆուտբոլին և շատերն իրենց առաջին քայլերն արեցին: 

Օրվա ամենահետաքրքիր ու դիտարժան պահերը՝ տեսանյութում. 

 

 

Գլխավոր հովանավոր

Հովանավորներ