
Մեկնարկում է «Երազանքների լիգայի» փլեյ-օֆֆ փուլը
Մանկապատանեկան ֆուտբոլ
16.05.2024 14:44
Հայաստանի աղջիկների մինչև 13 տարեկանների առաջնությունը` «Երազանքների լիգան», թևակոխում է փլեյ-օֆֆ փուլ:
Այս մրցաշրջանը մեկնարկել էր նախորդ տարվա հոկտեմբերին: Բաժանվելով 8 խմբի՝ միմյանց դեմ մրցել են 43 թիմեր:
Մայիսի 17-20-ը կանցկացվի «Երազանքների լիգայի» քառորդ եզրափակիչ փուլը, որին մասնակցելու են Սուրենավան-աղջիկներ-13, Գորիս-աղջիկներ 6, Ակադեմիա-աղջիկներ 1, Ապարան-աղջիկներ, Վանաձոր 30-13, Աչաջուր աղջիկներ, ԱՖԴ-Աղջիկներ-1, Դարպաս-աղջիկներ-13 թիմերը:
Խաղացանկին կարող եք ծանոթանալ այստեղ.
«Երազանքների լիգայի» եզրափակիչ հանդիպումը տեղի կունենա հունիսի 1-ին՝ Երեխաների պաշտպանության օրը, ՀՖՖ Տեխնիկական կենտրոն/Ֆուտբոլի ակադեմիայում: