Փոփոխություն Հայաստանի Առաջին խմբի առաջնության խաղացանկում
ՀՖՖ Մրցումների բաժինը փոփոխություն է կատարել Հայաստանի Առաջին Խմբի առաջնության խաղացանկում։
12-րդ տուրի «Օլիմպիա» - «ԲԿՄԱ-2» խաղը՝ նշանակված 03․11․2026 թվականին՝ ժամը 15։00-ին Աշտարակ «Քասախի մարզիկ» մարզադաշտում, տեղափոխվել է Երևան «Ջունիոր սպորտ» մարզադաշտ։ Հանդիպման օրը և ժամն անփոփոխ են։
14-րդ տուրի «Օլիմպիա» - «Արարատ-Արմենիա-2» խաղը՝ նշանակված 21․11․2026 թվականին՝ ժամը 14։30-ին Աշտարակ «Քասախի մարզիկ» մարզադաշտում, տեղափոխվել է Երևան «Ջունիոր սպորտ» մարզադաշտ և վերանշանակվել ժամը՝ 15։00-ին։ Հանդիպման օրն անփոփոխ է։
16-րդ տուրի «Օլիմպիա» - «Արարատ-2» խաղը՝ նշանակված 01․12․2026 թվականին՝ ժամը 14։00-ին Աշտարակ «Քասախի մարզիկ» մարզադաշտում, տեղափոխվել է Երևան «Ջունիոր սպորտ» մարզադաշտ և վերանշանակվել ժամը՝ 15։00-ին։ Մրցավեճի օրն անփոփոխ է։