Գլխավոր >> Նորություններ >> Ֆուտզալի Հայաստանի Բարձրագույն խումբ․ «Յունիսպորտը» գրանցեց 4-րդ անընդմեջ հաղթանակը

Ֆուտզալի Հայաստանի Բարձրագույն խումբ․ «Յունիսպորտը» գրանցեց 4-րդ անընդմեջ հաղթանակը

Ֆուտզալ 23.11.2026 11:05

Ֆուտզալի Հայաստանի Բարձրագույն խմբի առաջնության 4-րդ տուրում գործող չեմպիոն «Յունիսպորտը» խոշոր՝ 9։2 հաշվով հաղթեց «Լոռի Յունայթեդին»՝ գրանցելով 4-րդ անընդմեջ հաղթանակն ընթացիկ մրցաշրջանում։ Ալեքսանդր Դիբրիվնիի թիմը 100 տոկոսանոց ցուցանիշով գլխավորում է մրցաշարային աղյուսակը։

Առաջին պարտությունը կրեց «Երևանը»։ Խաչատուր Միքայելյանի թիմը 2։4 հաշվով զիջեց «Աթլետիկ Երևանին»։ Հաղթող թիմից դուբլի հեղինակ դարձավ Դավիթ Մանուկյանը, մեկական անգամ էլ աչքի ընկան Արեգ Զատիկյանն ու Վահե Չոփուրյանը։

«Երևանից» դուբլ գրանցեց Արթուր Պատատյանը։ Հաղթանակի շնորհիվ «Աթլետիկ Երևանը» մրցաշարային աղյուսակում բարձրացավ 2-րդ հորիզոնական։

Տուրը հաջող էր նաև «Ալաշկերտի» համար՝ 5։4 «ՊրոԴեվի» դեմ մրցավեճում։ Արթուր Նահապետյանի թիմը 3-րդն է մրցաշարային աղյուսակում։ 

Ֆուտզալի Հայաստանի Բարձրագույն խումբ, Տուր 6

«Լոռի Յունայթեդ» - «Յունիսպորտ»՝ 2։9
Խաղի արձանագրությունը

«Երևան» - «Աթլետիկ Երևան»՝ 2։4

Խաղի արձանագրությունը

«Լոգիկոն» - «Վան»՝ 14։3
Խաղի արձանագրությունը

«ՊրոԴեվ» - «Ալաշկերտ»՝ 4։5
Խաղի արձանագրությունը

Գլխավոր հովանավոր

Հովանավորներ