Գլխավոր >> Նորություններ >> Եվրոպայի Մ-19 առաջնության որակավորման 2-րդ փուլ․ Հայաստանի հավաքականը 10 ֆուտբոլիստով ոչ-ոքի խաղաց Կիպրոսի հետ

Եվրոպայի Մ-19 առաջնության որակավորման 2-րդ փուլ․ Հայաստանի հավաքականը 10 ֆուտբոլիստով ոչ-ոքի խաղաց Կիպրոսի հետ

Կիպրոսի Սոտիրայի քաղաքային մարզադաշտում կայացավ ՈՒԵՖԱ Եվրոպայի Մ-19 առաջնության որակավորման երկրորդ փուլի B լիգայի 6-րդ խմբի վերջին՝ երրորդ տուրի Կիպրոս - Հայաստան հանդիպումը։

 

17-րդ րոպեին կարմիր քարտ ստացավ և խաղադաշտը լքեց մեր ընտրանու դարպասապահ Արթուր Պետրոսյանը։ 11-մետրանոցը դիպուկ իրացրեց Ռոմպերտոս Ռոտիսը։ 9 րոպե անց 11-մետրանոցից հաշիվը հավասարեցրեց Դավիթ Դավթյանը, իսկ Դավիթ Բաթոյանը թիմին առաջ մղեց հաշվի մեջ։ Կիպրոսի երկրորդ գոլը խփեց Վլադիմիրոս Սավվան՝ հավասարեցնելով հաշիվը։ Հանդիպումն ի վերջո ավարտվեց ոչ-ոքի՝ 2։2 հաշվով։

 

Այսպիսով, Ռազմիկ Գրիգորյանի թիմը մեկ միավորով B լիգայի 6-րդ խմբում զբաղեցրեց երկրորդ հորիզոնականը և ավարտեց ելույթը Եվրոպայի Մ-19 առաջնության որակավորման փուլում։ Խմբում հաղթեց և որակավորման երրորդ փուլ դուրս եկավ Ալբանիայի ընտրանին՝ վաստակելով վեց միավոր։

 

ՈՒԵՖԱ 2026/2027 Եվրոպայի Մ-19 առաջնության որակավորման երկրորդ փուլ
Կիպրոս Մ-19 – Հայաստան Մ-19՝ 2։2
Մարզադաշտ՝ Սոտիրայի քաղաքային մարզադաշտ
Մրցավար՝ Վիլյուս Պաուլաուսկաս
Գոլեր՝ Ռոմպերտոս Ռոտիս 19' (11մ), Վլադիմիրոս Սավվա 46' - Դավիթ Դավթյան 26' (11մ), Դավիթ Բաթոյան 32'
Հեռացում՝ Արթուր Պետրոսյան 17'

Խաղի արձանագրությունը

Գլխավոր հովանավոր

Հովանավորներ