Գլխավոր >> Նորություններ >> Ազգերի լիգա․ Հայաստանի հավաքականը Լատվիայի հետ գոլազուրկ ոչ-ոքիով ավարտեց խմբային փուլը

Ազգերի լիգա․ Հայաստանի հավաքականը Լատվիայի հետ գոլազուրկ ոչ-ոքիով ավարտեց խմբային փուլը

Ռիգայի «Սկոնտո» մարզադաշտում կայացավ ՈՒԵՖԱ Ազգերի լիգայի 2026/2027 թթ. խաղարկության C լիգայի երկրորդ խմբի վերջին՝ 6-րդ տուրի Լատվիա-Հայաստան հանդիպումը։ Խաղն ավարտվեց գոլազուրկ ոչ-ոքիով։

 

Եղիշե Մելիքյանի թիմը 18 հարված կատարեց մրցակցի դարպասի ուղղությամբ, 6-ը՝ դիպուկ։ Չնայած ստեղծած մի շարք վտանգավոր պահերին՝ դարպասի գրավում այդպես էլ չարձանագրվեց։

 

Զուգահեռաբար ընթացող Կիպրոս-Չեռնոգորիա հանդիպումն ավարտվեց հյուրերի՝ 4։1 հաշվով հաղթանակով։

 

Չեռնոգորիայի ընտրանին 16 միավորով զբաղեցրեց առաջին հորիզոնականն ու դուրս եկավ մրցաշարի B լիգա։ 8 միավորով երկրորդ տեղը գրավեց և անցումային փլեյ-օֆֆին կմասնակցի Կիպրոսի հավաքականը։ Հայաստանի ընտրանին 6 միավորով զբաղեցրեց երրորդ տեղն ու կմնա C լիգայում։ Լատվիան եզրափակեց մրցաշարային աղյուսակը։

 

ՈՒԵՖԱ Ազգերի լիգա, C2 խումբ, 6-րդ տուր
Լատվիա-Հայաստան՝ 0։0
Մարզադաշտ՝
«Սկոնտո» մարզադաշտ
Մրցավար՝ Վասիլիս Ֆոտիաս

Խաղի արձանագրությունը

 

 

 

 

Գլխավոր հովանավոր

Հովանավորներ