Գլխավոր >> Նորություններ >> Հայաստան-Կիպրոս․ կայացավ Եղիշե Մելիքյանի հետխաղային մամուլի ասուլիսը

Հայաստան-Կիպրոս․ կայացավ Եղիշե Մելիքյանի հետխաղային մամուլի ասուլիսը

Ազգերի լիգայի C2 խմբի Հայաստան-Կիպրոս խաղից հետո կայացավ մեր ընտրանու գլխավոր մարզիչ Եղիշե Մելիքյանի հետխաղային ասուլիսը։

 

«Տղաներն իրագործեցին նախապես կազմած մեր ծրագիրը. ցուցադրեցինք սուր և կարգապահ ֆուտբոլ՝ մրցակցի դարպասի մոտ բազմաթիվ վտանգներ ստեղծելով։ Թեև չկարողացանք հաղթել, բայց թիմը հստակ գիտակցում է՝ ինչ է անում խաղադաշտում։ Հուսով եմ՝ վնասվածք ունեցող խաղացողները շուտով կապաքինվեն ու կվերադառնան շարք։ Նրանց հետ ավելի մրցունակ թիմ կունենանք, և արդյունքը չի ուշանա։ Տղաները դեռ երիտասարդ են, բայց այսօր լավ պայքարեցին ու վստահ գործեցին», - ասաց Եղիշե Մելիքյանը։

 

Ասուլիսն ամբողջությամբ՝ այստեղ։

Գլխավոր հովանավոր

Հովանավորներ