Գլխավոր >> Նորություններ >> Ազգերի լիգա․ Հայաստանի և Կիպրոսի հավաքականները փոխանակվեցին մեկական գնդակով

Ազգերի լիգա․ Հայաստանի և Կիպրոսի հավաքականները փոխանակվեցին մեկական գնդակով

Ազգերի լիգայի C2 խմբի նախավերջին տուրում Հայաստանի ազգային հավաքականն ընդունեց Կիպրոսին։

 

Առաջին կեսի սկզբում Նարեկ Գրիգորյանը գրավեց մրցակցի դարպասը, սակայն գոլը չեղարկվեց՝ նախորդ դրվագում արձանագրված խախտման պատճառով։

 

Հանդիպման հաշվիը բացեց հյուրերի ֆուտբոլիստ Իասոնաս Պիկիսը։ Մեր ընտրանին հաշիվը հավասարեցրեց երկրորդ խաղակեսում։ Աչքի ընկավ Արթուր Ղարիբյանը։ Գոլից անմիջապես հետո «Ռոդինայի» հարձակվողը կրկին գրավեց դարպասը, բայց մրցավարն արձանագրեց խաղից դուրս։

 

Այս խաղից հետո Հայաստանի հավաքականը 5 միավորով մրցաշարային աղյուսակի երրորդ հորիզոնականում է։ Երկրորդ տեղում Կիպրոսն է (8 միավոր), իսկ խմբի առաջատարը 10 միավոր վաստակած Չեռնոգորիան է։

 

ՈՒԵՖԱ Ազգերի լիգա, C2 խումբ, 5-րդ տուր
Հայաստան-Կիպրոս՝ 1։1
Մարզադաշտ՝
«Հանրապետական» մարզադաշտ
Մրցավար՝ Օրել Գրինֆիլդ
Գոլեր՝ Յասոնաս Պիկիս 9', Արթուր Ղարիբյան 58'

Խաղի արձանագրությունը

Գլխավոր հովանավոր

Հովանավորներ