Գլխավոր >> Նորություններ >> Հայաստան-Կիպրոս․ Կայացավ Եղիշե Մելիքյանի և Արտյոմ Բանդիկյանի նախախաղային մամուլի ասուլիսը

Հայաստան-Կիպրոս․ Կայացավ Եղիշե Մելիքյանի և Արտյոմ Բանդիկյանի նախախաղային մամուլի ասուլիսը


Ազգերի լիգայի C2 խմբի նախավերջին՝ Հայաստան-Կիպրոս խաղին ընդառաջ ազգային ընտրանու գլխավոր մարզիչ Եղիշե Մելիքյանը և պաշտպան Արտյոմ Բանդիկյանը պատասխանեցին լրագրողների հարցերին։

Եղիշե Մելիքյանը ընդգծեց, որ հետևություններ են արվել Կիպրոսի հետ առաջին խաղից հետո և վաղը փորձելու են խնդիրներ ստեղծել մրցակցի համար․

«Լավ վերլուծել ենք մրցակցին։ Անհաջող խաղ ենք ունեցել Կիպրոսի դեմ, գիտենք՝ ինչի հաշվին են հաջողել, բայց հուսանք վաղը կկարողանանք փակել նրանց ուժեղ կողմերը։ Այդ ուղղությամբ շատ ենք աշխատել, կփորձենք խնդիրներ ստեղծել նրանց համար»,- ասաց գլխավոր մարզիչը։

Արտյոմ Բադիկյանն ասաց, որ հավաքականի յուրաքանչյուր ֆուտբոլիստ խաղալու է անմնացորդ նվիրումով Կիպրոսի դեմ խաղալու հաջողելու համար:

Ասուլիսն ամբողջությամբ դիտե՛ք այս հղմամբ:

 

Գլխավոր հովանավոր

Հովանավորներ