Լատվիա-Հայաստան. նախախաղային միջոցառումների ժամանակացույցը
Ազգային հավաքական
13.11.2026 20:31
Նոյեմբերի 15-ին՝ Երևանի ժամանակով 18։00-ին, Ռիգայի «Սկոնտո» մարզադաշտում կկայանա Ազգերի լիգայի C2 խմբի վերջին՝ 6-րդ տուրի Լատվիա-Հայաստան հանդիպումը։
Ստորև ներկայացնում ենք նոյեմբերի 14-ին նախատեսված նախախաղային մամուլի ասուլիսների և մարզումների ժամանակացույցը։
Եղիշե Մելիքյանի և Հայաստանի ազգային հավաքականի ֆուտբոլիստներից մեկի նախախաղային ասուլիսը կկայանա Երևանի ժամանակով 18։30-ին։
Հայաստանի ազգային հավաքականի նախախաղային մարզումը կմեկնարկի 19։00-ին։ Առաջին 15 րոպեն բաց կլինի մեդիայի հավատարմագրված ներկայացուցիչների համար։