Գլխավոր >> Նորություններ >> Լատվիա-Հայաստան․ կայացավ Եղիշե Մելիքյանի և Արթուր Սերոբյանի նախախաղային ասուլիսը

Լատվիա-Հայաստան․ կայացավ Եղիշե Մելիքյանի և Արթուր Սերոբյանի նախախաղային ասուլիսը

Ազգերի լիգայի C2 խմբի վերջին՝ Լատվիա-Հայաստան խաղին ընդառաջ ազգային ընտրանու գլխավոր մարզիչ Եղիշե Մելիքյանը և հարձակվող Արթուր Սերոբյանը պատասխանեցին լրագրողների հարցերին։

 

«Անկախ մրցաշարային աղյուսակում դիրքից և խաղից՝ հավաքականը յուրաքանչյուր հանդիպման դուրս է գալիս դաշտ հաղթելու համար: Մեզ համար կարևոր է ցանկացած խաղ», - ընդգծեց Արթուր Սերոբյանը։

 

«Ունենք թիմային ոգի, բայց պետք է ունենանք նաև հաղթական ոգի. հիմա այդ ճանապարհին ենք: Ամեն ինչ կանենք հաջողելու համար, բայց մեզ շատ դժվար հանդիպում է սպասվում։ Լատվիան տանը շատ բարդ ֆուտբոլ է խաղում», - նշեց Եղիշե Մելիքյանը։

 

Ասուլիսն ամբողջությամբ դիտե՛ք այստեղ։

Գլխավոր հովանավոր

Հովանավորներ