Եվրոպայի Մ-19 առաջնության որակավորման 2-րդ փուլ․ Հայաստանի հավաքականը պարտվեց Ալբանիային
Կիպրոսում կայացավ ՈՒԵՖԱ 2026/2027 Եվրոպայի Մ-19 առաջնության որակավորման երկրորդ փուլի B լիգայի 6-րդ խմբի Ալբանիա-Հայաստան հանդիպումը։
Հանդիպման 6-րդ րոպեին Հայաստանի հավաքականից կարմիր քարտ ստացավ և խաղադաշտից հեռացվեց պաշտպան Էդգար Պողոսյանը։
Դրանից հետո ալբանացիները 4 անպատասխան գնդակ ուղարկեցին 10 ֆուտբոլիստով խաղացող Հայաստանի ընտրանու դարպասը։ Դուբլ ձևակերպեց Գաբրիել Կուլլան, մեկական անգամ էլ գոլ խփեցին Արմենդ Մուսլիկան և Ալեն Վուկայը։
Առաջին տուրից հետո Ալբանիայի Մ-19 հավաքականը 6 միավորով գլխավորում է B6 խմբի մրցաշարային աղյուսակը (առաջին տուրում Ալբանիան 4։0 հաշվով հաղթել էր նաև Կիպրոսին)։
ՈՒԵՖԱ 2026/2027 Եվրոպայի Մ-19 առաջնության որակավորման երկրորդ փուլ
Ալբանիա-Հայաստան՝ 4։0
Մարզադաշտ՝ Սոտիրայի քաղաքային մարզադաշտ
Մրցավար՝ Յակոբ Կարլսեն
Գոլեր՝ Արմենդ Մուսլիկա 4', Գաբրիել Կուլլա 45'+3, 74', Ալեն Վուկայ 61'