Լատվիա-Հայաստան․ կայացավ Եղիշե Մելիքյանի հետխաղային ասուլիսը
Ազգային հավաքական
15.11.2026 21:00
Ազգերի լիգայի C2 խմբի վերջին՝ 6-րդ տուրի Լատվիա-Հայաստան խաղից հետո կայացավ մեր ընտրանու գլխավոր մարզիչ Եղիշե Մելիքյանի հետխաղային ասուլիսը։
«Եկել էինք հաղթելու, ուստի չեմ կարող ուրախ լինել արդյունքից, բայց հաշվի առնելով մեր ունեցած խնդիրները՝ դժգոհ չեմ։ Այս երկու խաղերում մեզ շատ էին պետք վնասվածք ստացած ֆուտբոլիստները, հատկապես՝ գոլ խփողները։ Կարողացել էինք ճիշտ մարտավարություն ընտրել և պատրաստ էինք մրցակցի ստանդարտ դիրքերից սպասվող վտանգներին։ Ընդհանուր առմամբ, մեր խաղն ավելի սուր էր, և մենք ավելին էինք արժանի, քան մեկ միավորը», - նշել է հավաքականի գլխավոր մարզիչը։
Ասուլիսն ամբողջությամբ՝ այստեղ։