Գլխավոր >> Նորություններ >> ՖԻՖԱ ֆուտզալի ԱԱ-2028 գլխավոր փուլ, Հայաստան-Շվեդիա․ մեկնարկում է հավատարմագրումը

ՖԻՖԱ ֆուտզալի ԱԱ-2028 գլխավոր փուլ, Հայաստան-Շվեդիա․ մեկնարկում է հավատարմագրումը

Ֆուտզալ 22.11.2026 14:56

ՀՖՖ-ն սկսում է հավատարմագրումը ՖԻՖԱ ֆուտզալի ԱԱ-2028 գլխավոր փուլի առաջին խմբի Հայաստան-Շվեդիա խաղի համար։ 

Մեդիայի այն ներկայացուցիչները, որոնք ցանկանում են հավատարմագրվել հանդիպմանը, պետք է մինչև դեկտեմբերի 1-ը՝ ժամը 12:00, [email protected] էլեկտրոնային հասցեին ուղարկեն հավատարմագրման դիմումը՝ ստորագրված լրատվամիջոցի ղեկավարի կողմից՝ նշելով զբաղվածության ոլորտը (լրագրող, ֆոտոթղթակից, օպերատոր)։ 

Մրցավեճը տեղի կունենա դեկտեմբերի 9-ին՝ ժամը 19։00-ին, ՀՖՖ Տեխնիկական կենտրոն/Ֆուտբոլի ակադեմիայում։ 

Գլխավոր հովանավոր

Հովանավորներ