Գլխավոր >> Նորություններ >> Ֆուտզալի Հայաստանի Բարձրագույն խումբ․ «Յունիսպորտը» գրանցեց 3-րդ անընդմեջ հաղթանակը

Ֆուտզալի Հայաստանի Բարձրագույն խումբ․ «Յունիսպորտը» գրանցեց 3-րդ անընդմեջ հաղթանակը

Ֆուտզալ 18.11.2026 10:04

Ֆուտզալի Հայաստանի Բարձրագույն խմբի առաջնության 5-րդ տուրում գործող չեմպիոն «Յունիսպորտը» խոշոր՝ 15։1 հաշվով գերազանցեց «Թիմ Ագրոյին»։

Հաղթող թիմից հեթ-տրիք գրանցեցին Վիկտոր Սեիջի Մարտինս Դե Սոուզան ու Միհրան Դերմենջյանը։ Դուբլերով աչքի ընկան Ռաֆիկ Մելիքյանը, Նարեկ Գալստյանն ու Գոռ Սարգսյանը։

Ալեքսանդր Դիբրիվնու թիմը գրանցեց 3-րդ անընդմեջ հաղթանակն ու 9 միավորով «Երևանի» հետ գլխավորում է մրցաշարային աղյուսակը։ 

Տուրի մյուս խաղում «Ալաշկերտը» 8։4 հաշվով առավելության հասավ «Լոռի Յունայթեդի» նկատմամբ։ Սա Արթուր Նահապետյանի թիմի 2-րդ հաղթանակն էր ընթացիկ մրցաշրջանում։ 3 միավոր վաստակեց նաև «ՊրոԴեվը»՝ 9։5 «Վանի» դեմ մրցավեճում։

Մարտական ոչ-ոքի գրանցեցին «Աթլետիկ Երևանը» ու «Լոգիկոնը»՝ 3։3։

Ֆուտզալի Հայաստանի Բարձրագույն խումբ, Տուր 5

«Յունիսպորտ» - «Թիմ Ագրո»՝ 15։1
Խաղի արձանագրությունը

«Ալաշկերտ» - «Լոռի Յունայթեդ»՝ 8։4
Խաղի արձանագրությունը

«Աթլետիկ Երևան» - «Լոգիկոն»՝ 3։3
Խաղի արձանագրությունը

«Վան» - «ՊրոԴեվ»՝ 5։9
Խաղի արձանագրությունը

Գլխավոր հովանավոր

Հովանավորներ