Գլխավոր >> Նորություններ >> Փոփոխություն Հայաստանի Առաջին խմբի առաջնության խաղացանկում

Փոփոխություն Հայաստանի Առաջին խմբի առաջնության խաղացանկում

Առաջին խումբ 23.11.2026 15:46

ՀՖՖ Մրցումների բաժինը փոփոխություն է կատարել 2026-2027 մրցաշրջանի Հայաստանի Առաջին Խմբի առաջնության խաղացանկում։

15-րդ տուրի «Միկա» - «Օլիմպիա» խաղը՝ նշանակված 25․11․2026 թվականին՝ ժամը 14։00-ին «Երևան ՄԶՀՀԿ մ/դաշտ»-ում, տեղափոխվել է Երևան «Ջունիոր սպորտ» մարզադաշտ և վերանշանակվել 26․11․2026 թվականին ժամը՝ 15։00-ին, որտեղ դաշտի տեր ակումբը կլինի «Օլիմպիան»։

Համապատասխանաբար 25-րդ տուրի «Օլիմպիա» - «Միկա» խաղը՝ նշանակված «Աշտարակ «Քասախի մարզիկ»» մարզադաշտում, տեղափոխվել է «Երևան ՄԶՀՀԿ մ/դաշտ», որտեղ դաշտի տեր ակումբը կլինի «Միկան»։

Գլխավոր հովանավոր

Հովանավորներ